Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Նիկոլ Փաշինյան. Նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի ընտանիքը 28 միլիոն դոլար է նվիրաբերել Արցախին

Նիկոլ Փաշինյան. Նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի ընտանիքը 28 միլիոն դոլար է նվիրաբերել Արցախին
17.05.2020 | 00:37

Վարչապետը հայտարարել էր, թե հեղափոխությանը հաջորդող ժամանակահատվածում բյուջե է վերականգնել կոռուպցիոն հանցագործությունների գծով մոտ 105 մլն դոլար։ Մինչդեռ դատախազության և ԱԱԾ-ի տրամադրած թվերը բոլորովին այլ են։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողը Նիկոլ Փաշինյանից հետաքրքվեց՝ ինչո՞վ է պայմանավորված թվերի այս տարբերությունը։


«Բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի ընտանիքի հաշվեհամար էր հայտնաբերվել, որտեղ 28 կամ 30 մլն դոլար գումար կար։ Հետո, հանգամանքների բերումով, այդ գումարը, ինչքան ես հիշում եմ, նվիրաբերվեց Արցախի Հանրապետությանը և այդ գումարն օգտագործվեց ռազմական, պաշտպանական, անվտանգային կարիքների համար։ Դա այլ ընթացակարգով է վերականգնել պետությունը և թվերի անհամապատասխանության պատճառը սա է» , - պատասխանեց վարչապետը:

Դիտվել է՝ 2437

Մեկնաբանություններ